National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.03.2011
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց «Արտավազդ» մրցանակաբաշխությանը

Արդեն 50 տարի աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Իսկ Հայաստանում արդեն ավելի քան 10 տարի է, անցկացվում է «Արտավազդ» թատերական ամենամյա  մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակներ են հանձնվում թատերական աշխարհի գործիչներին:

Մարտի 27-ին ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը անցկացրին հերթական մրցանակաբաշխությունը, որն այս տարի եւս տեղի  ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր  հովանու ներքո:  Արդեն օրինաչափություն է դարձել ՀՀ ԱԺ նախագահի վերաբերմունքը թատրոնի, թատերական գործիչների եւ ընդհանրապես մշակույթի ու մշակութային միջոցառումների նկատմամբ, եւ պատահական չէ, ինչպես թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց , որ Հովիկ Աբրահամյանը միակ պետական պաշտոնյան է, ով դեռ 1996 թվականին արժանացել է «Արտավազդ» մրցանակի` թատրոնի նկատմամբ ունեցած հոգատար վերաբերմունքի համար:

Մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան թատերական արվեստի տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մի հարկի տակ էր հավաքել թատրոնում  դեռեւս իրենց տեղը հիմնավորող երիտասարդների ու վաստակաշատ ներկայացուցիչների:  Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը շնորհակալություն հայտնեցին միջոցառմանը ներկա  Աժ նախագահին` թատրոնի նկատմամբ ցուցաբերվող նրա վերաբերմունքի համար, իսկ  Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը ցանկացավ, որ Հովիկ Աբրահամյանն ինչ պաշտոն էլ զբաղեցնի, միշտ ներկա լինի մրցանակաբաշխությանը, որովհետեւ, նրա խոսքերով, եթե  90-ականների դժվարին տարիներին Հովիկ Աբրահամյանը չկանգներ թատրոնի կողքին, որոշ ներկայացումներ այսօր բեմադրված չէին լինի:

Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը  նվիրված էր տաղանդաշատ դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին, ում արվեստի շունչը մրցանակաբաշխության ողջ ընթացքում թեւածում էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում: Ցուցադրվեց նրա մասին պատմող ֆիլմից մի հատված, իսկ ավանդական մրցանակներից բացի սահմանվել էր նաեւ Խորեն Աբրահամյանի անվան գլխավոր մրցանակ, որը դերասան Արմեն Մարությանին հանձնեցին  մեծ դերասանի դուստրը եւ թոռը: Խորեն Աբրահամյանի վաստակի յուրատեսակ գնահատական էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքը, ով հորդորեց թատերական գործիչների եւ նկարիչների միություններին` դիմել Երեւանի քաղաքապետին` հաջորդ տարի Երեւանում ունենալ Խորեն Աբրահամյանի հուշարձանը ` խոստանալով նաեւ իր եւ Ազգային ժողովի մասնակցությունը:

Իր խոսքում Ազգային ժողովի նախագահը շնորհավորելով թատերական գործիչներին եւ «Արտավազդ»-ի մրցանակակիրներին` հիշեցրեց, որ անցյալ տարի կայացած մրցանակաբաշխության ժամանակ ինքը նշել էր, որ պետք է  մարզերի բնակչությանն ավելի ակտիվորեն մասնակից դարձնել թատերական եւ ընդհանրապես մշակութային կյանքին: Եւս մեկ անգամ շնորհավորելով թատրոնի միջազգային օրվա առթիվ` նա բոլորին մարտի 28-ին  հրավիրեց հայ թատրոնի բնօրրան Արտաշատ` թատրոնի տոնը միասին նշելու այս անգամ մարզում:
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am